Рейтинг@Mail.ru
USD
368.06
EUR
427.39
RUB
5.0809
GEL
138.6
2026 թ. հունիսի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+27

Հայաստանի նախագահն ընդունել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահին

05.10.2017, 20:06
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հինգշաբթի ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ Էնդրյու Շեֆերին:
Հայաստանի նախագահն ընդունել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահին

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հինգշաբթի ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ Էնդրյու Շեֆերին:

Հաղորդագրության համաձայն, նախագահը շնորհավորել է դեսպան Շեֆերին նշանակման կապակցությամբ և ընդգծել, որ նորանշանակ համանախագահը դիվանագիտական առաքելությունը ստանձնել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկայիս բավականին բարդ ժամանակահատվածում։

Սերժ Սարգսյանը հաջողություններ է մաղթել նրան այդ կարևորագույն առաքելության իրականացման գործում:

Երկրի ղեկավարը հույս է հայտնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների միջնորդական ջանքերը՝ հիմնախնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով և միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին համապատասխան լուծելու ուղղությամբ հաջողությամբ կշարունակվեն և ընդգծել է, որ Հայաստանը Մինսկի խմբի համանախագահների հետ միասին պատրաստակամ է շարունակել ջանքերն այդ նպատակով: -0-