Рейтинг@Mail.ru
USD
394.01
EUR
413.24
RUB
3.83
GEL
139.72

Հայ հոգևորականը կոչ է արել ցուցարարներին հանդարտվել

20.07.2016, 23:50
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների և պահոցների ղելավար Ասողիկ քահանա Կարապետյանը ժամանել է իրադարձությունների վայր՝ ցուցարարներին հանդարտվելու կոչ անելով։
Հայ հոգևորականը կոչ է արել ցուցարարներին հանդարտվել

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի. /ԱՌԿԱ/. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների և պահոցների ղելավար Ասողիկ քահանա Կարապետյանը ժամանել է իրադարձությունների վայր՝ ցուցարարներին հանդարտվելու կոչ անելով։

«Մենք բոլորս հայ ժողովրդի զավակներ ենք։ Մեր շարքերում կա՞ն ոչ հայեր»,- ասաց նա։ Ըստ նրա, նույնիսկ բարկությունը պետք է արդար լինի։

Իրավիճակը Երևանի ՊՊԾ գնդի գրավված շենքիմոտ լարվեց չորեքշաբթի երեկոյան: Շենքի մոտ հավաքված զինված խմբավորման անդամների կողմնակիցները պահանջեցին լուծել իրենց սննդի հարցը:


Մասնավորապես, նրանք ցանկանում են, որպեսզի իրնց ուտելիք բերեն ոչ թե ոստիկանները, այլ ընդդիմության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Դրանից հետո նրանք փորձեցին ճեղքել ոստիկանների շղթան:

Հուլիսի 17–ին` լուսադեմին, մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց, որոնց թվում են` ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանն ու Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ովքեր գնացել են այնտեղ բանակցություններ վարելու համար։ Հարձակման ժամանակ զոհվել է գնդապետ Արթուր Վանոյանը, տարբեր վիրավորումներով հոսպիտալացվել է 6 մարդ` 5 ոստիկան և մեկ հարձակվող։

Նախօրեին երեկոյան հարյուրավոր ցուցարարներ հավաքվել էին ՊՊԾ գնդի շենքի մոտակայքում` պահանջելով թույլ չտալ գրոհ զինված խմբի անդամների նկատմամբ։ Շենքի մոտակայքից հանկարծ լսվեցին կրակոցներ, և ցուցարարները, կարծելով, թե գրոհ է սկսվել, փորձեցին ճեղքել ոստիկաններից կազմված շղթան։ Սակայն ավելի ուշ պարզվեց, որ զինված խմբի անդամները օդ են կրակել` իրենց աջակցությունը հայտնելով Սարի Թաղի բնակիչներին, ովքեր բախման մեջ են մտել ոստիկանների հետ և քարեր նետել նրանց ուղղությամբ։ Բախումների հետևանքով վեց ոստիկան տեղափոխվել է հիվանդանոց։ -0-