Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 22, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-4

Հայաստան-Իրան սահմանը խաղաղության սահմանն է, և որևէ ուժ չի կարող դա խզել. ՀՀ ԱԽ քարտուղար

09.09.2024, 11:37
Իրանի դեսպանը ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ հանդիպմանը ընդգծեց Իրանի դիրքորոշումը` միջազգային սահմանների անփոփոխելիության վերաբերյալ
Հայաստան-Իրան սահմանը խաղաղության սահմանն է, և որևէ ուժ չի կարող դա խզել. ՀՀ ԱԽ քարտուղար

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատունը հայտարարություն է տարածել ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի հանդիպման կապակցությամբ։

X-ի միկրոբլոգում արված հայտարարության մեջ նշվում է.

«Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին Հայաստանի հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը ընդգծեց Իրանի իսլամական հանրապետության դիրքորոշումը` միջազգային սահմանների անփոփոխելիության, ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխությանը դեմ լինելու և հարևանների տարածքային ամբողջականությանը աջակցելու վերաբերյալ։

Հայաստանի հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարը շնորհակալություն հայտնեց Հայաստանի տարածքային ամբողջականությանը աջակցելու և միջազգային սահմանների անփոփոխելիության մասին Իրանի իսլամական Հանրապետության դիրքորոշման կապակցությամբ։ Հայաստանի հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարը ընդգծեց, որ Հայաստանի և Իրանի սահմանը խաղաղության, բարեկամության ու խաղաղ համակեցության սահմանն է:

Հայաստանը հատուկ կարևորություն է տալիս Իրանի իսլամական հանրապետության հետ հարաբերություններին, և որևէ ուժ չի կարող խզել Իրանի և Հայաստանի տարածքային կապը»։