Рейтинг@Mail.ru
USD
368.23
EUR
428.95
RUB
5.0312
GEL
137.5
2026 թ. մայիսի 17, կիրակի
եղանակը
Երևանում
+8

Հայաստանը և ԱՄԷ-ն օդային հաղորդակցությունը կարգավորող համաձայնագիր են ստորագրել

21.11.2012, 11:43
ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը և ԱՄԷ արտգործնախարար Շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահայանը «Օդային հաղորդակցության մասին» միջկառավարական համաձայնագիր են ստորագրել, հաղորդում է հայկական արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը:
Հայաստանը և ԱՄԷ-ն օդային հաղորդակցությունը կարգավորող համաձայնագիր են ստորագրել
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը և ԱՄԷ արտգործնախարար Շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահայանը «Օդային հաղորդակցության մասին» միջկառավարական համաձայնագիր են ստորագրել, հաղորդում է հայկական արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը:

«Համաձայնագիրը միտված է կանոնակարգելու երկու երկրների միջև օդային կապը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Աբու Դաբիում կայացած հանդիպման ընթացքում ՀՀ և ԱՄԷ արտգործնախարարները, գոհունակությամբ արձանագրելով երկկողմ հարաբերությունների զարգացման դրական դինամիկան, պայմանավորվել են միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստի անցկացման ժամկետների, արտաքին գործերի նախարարությունների միջև խորհրդատվությունների ակտիվացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, տնտեսական համագործակցության զարգացման, կրթական և մշակութային փոխանակումների խթանման նպատակով ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ:

Կողմերն անդրադարձել են նաև մի շարք միջազգային խնդիրների, մասնավորապես՝ Գազայի հատվածի լարված իրավիճակին և Սիրիայի իրադարձություններին: -0-