Рейтинг@Mail.ru
USD
366.07
EUR
422.23
RUB
4.4217
GEL
139.74
2026 թ. օգոստոսի 11, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+27

Հայաստանը միակողմանի կարգով չեղյալ է հայտարարել ԵՄ–ի քաղաքացիների և Շենգենյան գոտու երկրների համար նախատեսված մուտքի արտոնագրերը

04.10.2012, 14:14
ՀՀ կառավարությունը հինգշաբթի կայացած նիստի ընթացքում որոշում է ընդունել Եվրոպական միության անդամ պետությունների և Եվրոպական միության շենգենյան դրույթները կիրառող Եվրոպական միության ոչ անդամ պետությունների քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի պահանջից ազատելու մասին, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։
Հայաստանը միակողմանի կարգով չեղյալ է հայտարարել ԵՄ–ի քաղաքացիների և Շենգենյան գոտու երկրների համար նախատեսված մուտքի արտոնագրերը
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի կայացած նիստի ընթացքում որոշում է ընդունել Եվրոպական միության անդամ պետությունների և Եվրոպական միության շենգենյան դրույթները կիրառող Եվրոպական միության ոչ անդամ պետությունների քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի պահանջից ազատելու մասին, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։

«Այդ որոշումը կնպաստի ինչպես երկու երկրների միջև զբոսաշրջության զարգացման համար փոխհարաբերությունների խորացմանը, այնպես էլ Հայաստանի քաղաքացիների համար նախատեսված վիզային ռեժիմի դյուրացման գործընթացի հետ կապված ԵՄ կողմից պատասխան գործողությունների կհանգեցնի»,– նիստի ընթացքում ասաց ՀՀ արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը։
 
Ըստ նրա, Հայաստանի քաղաքացիների համար նախատեսված մուտքի արտոնագրերի ռեժիմի հեշտացման ուղղությամբ բանակցությունները ենթադրվում է ավարտել ընթացիկ տարվա վերջին։

«Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության մասին օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել 2013թ.–ի հունվարի 10–ից չեղյալ համարել ԵՄ երկրների` մասնավորապես Գերմանիայի, Ֆրանսիայի և Դանիայի քաղաքացիների համար նախատեսված մուտքի արտոնագրերը

Նաև Հայաստանի մուտքի արտոնագրերը չեղյալ են հայտարարվում Եվրոպական միության Շենգենյան դրույթները (Schengen Acquis) կիրառող` Եվրոպական միության ոչ անդամ հետևյալ պետությունների` Իսլանդիայի, Լիխտենշտեյնի, Նորվեգիայի և Շվեյցարիայի  քաղաքացիների համար։

«Օտարերկրացիների մասին» օրենքի համաձայն՝ նշված պետությունների քաղաքացիներն առանց մուտքի վիզայի կարող են առանց մուտքի արտոնագրի գտնվել Հայաստանի տարածքում տարվա ընթացքում 90 օրից ոչ ավելի։

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

«Տվյալ նախագիծը պետք է վերանայել առավել լայն արտաքին քաղաքականության համատեքստում, մասնավորապես` Հայաստանը ԵՄ–ի հետ մերձենալու  քաղաքականություն է ընդունել, բանակցություններ է տանում ասոցիացման մասին համաձայնագրի և ազատ և համապարփակ առևտրի գոտու ստեղծման շուրջ»,– ասվում է նախագծի հիմնավորման մեջ։

Նաև նշվում է, որ ընդլայնված շարժունակության շրջանակներումՀայաստանի և ԵՄ–ի միջև համագործակցությունը նաև ենթադրում է ՀՀ քաղաքացիների համար նախատեսված վիզային ռեժիմի ազատականացում։

Հայաստանն ակտիվորեն մասնակցում է եվրաինտերգրման ոլորտի ծրագրերին, այդ թվում ներառված է «Արևելյան գործընկերություն» ծրագրում, որն ուղղված է մի շարք հետխորհրդային երկրների հետ ԵՄ քաղաքական և տնտեսական մերձեցմանը։

ԵՄ առևտրային քաղաքականության հանձնաժողովը, որը բաղկացած է ԵՄ 27 անդամ երկրներից, միաձայն որոշում է կայացրել Հայաստանի հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու (ԽՀԱԱԳ) ստեղծման շուրջ բանակցությունների մեկնարկի վերաբերյալ: Համաձայնագրի համաձայն՝ Հայաստանը հնարավորություն կունենա դիվերսիֆիկացնելու և ուղղորդելու իր արտահանման կարողությունները և առավել բարենպաստ պայմաններով մուտք գործելու մոտ 500 միլիոն սպառող ունեցող Եվրոպական միասնական շուկա:

2010թ.–ի հուլիսի 19–ին Երևանում մեկնարկեցին Հայաստան–ԵՄ ասոցիացիայի մասին համաձայնագրի վերաբերյալ բանակցությունները։

Առաջիկա համաձայնագիրը կփոխարինի Գործընկերության և համագործակցության մասին գործող համաձայնագրին և նպատակաուղղված կլինի ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացմանը տարբեր ոլորտներում, մասնավորապես արտաքին քաղաքականության, ժողովրդավորության, տնտեսական ինտեգրման, մարդկանց տեղաշարժման, էներգետիկայի ոլորտներում։

Ըստ ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի, Հայաստանը կարող է հստակ մոտենալ Եվրամիության հետ Ասոցիացիայի մասին համաձայնագրի ստորագրմանն արդեն 2013թ.–ի վերջին։ –0–