Հայաստանը մտադիր է մտնել ՄՄ և մասնակցել Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը
03.09.2013,
18:21
Հայաստանը մտադիր է մտնել ՄՄ և այնուհետև մասնակցել Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սատարել է այդ որոշմանը և պատրաստակամություն հայտնել աջակցել այդ գործընթացին։
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանը մտադիր է մտնել ՄՄ և այնուհետև մասնակցել Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սատարել է այդ որոշմանը և պատրաստակամություն հայտնել աջակցել այդ գործընթացին։
«Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հայտնել է Մաքսային միություն մտնելու և այդ նպատակներով անհրաժեշտ գործնական քայլեր ձեռնարկելու, իսկ այնուհետև Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության որոշման մասին»,– ասվում է բարձր մակարդակով բանակցություններից հետո երկու երկրների նախագահների համատեղ հայտարարության մեջ։
Ռուսաստանի առաջնորդը սատարել է այդ որոշումը և «այդ գործընթացին ամեն կերպ աջակցելու վերաբերյալ ռուսական կողմի պատրաստակամությունը հայտնել»,-հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։ –0–