Հայաստանը պատրաստ է շարունակել համագործակցությունը ԵՄ–ի հետ, սակայն ոչ ՄՄ–ի հաշվին. Նալբանդյան
13.09.2013,
16:42
Հայաստանը պատրաստ է շարունակել համագործակցությունը ԵՄ–ի հետ այնքանով, որքանով դա չի հակասի ՄՄ–ին միանալու որոշմանը, հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանը պատրաստ է շարունակել համագործակցությունը ԵՄ–ի հետ այնքանով, որքանով դա չի հակասի ՄՄ–ին միանալու որոշմանը, հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։
«Հայաստանը նայում է առաջ և վճռական է տրամադրված եվրոպացի գործընկերների հետ համատեղ ձեռքբերումների և առաջընթացի պահպանման ու զարգացման հարցում, որոնք գրանցվել են վերջին տարիների ընթացքում ԵՄ–ի հետ հարաբերություններում», – հայտարարել է Նալբանդյանը «Արևելյան գործընկերության» երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման արդյունքում։
ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ ԵՄ–ի աջակցության շնորհիվ Հայաստանի կառավարությունը կարողացել է իրագործել բազմաթիվ բարեփոխումներ, որոնք, մասնավորապես, ուղղված են օրինականության ամրապնդմանը, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությանը, ընտրական գործընթացների և օրենսդրության կատարելագործմանը, քաղաքացիական հասարակության ինստիտուտների ամրապնդմանը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։
«Մենք շնորհակալ ենք այդ աջակցության համար և ապագայում բարեփոխումների շարունակություն ենք ակնկալում», – ավելացրել է Նալբանդյանը։
Սեպտեմբերի 3-ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի բանակցություններից հետո հայտարարվել է, որ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը և հետագայում ներգրավվելու է Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում։ ։
Ավելի վաղ նախատեսվում էր, որ Հայաստանը կնախաստորագրի ԵՄ–ի հետ Ասոցացման և ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրերը։ Սակայն եվրոպացի պաշտոնյաները հայտարարել են, որ տնտեսական ինտեգրացիայի այդ երկու ձևաչափերն անհամատեղելի են։–0–