Հայաստանի ընտրությունները լեգիտիմ և ժողովրդավարական էին. ICES
19.02.2013,
12:37
Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնը (ICES) կարծում է, որ Հայաստանի ընտրությունները լեգիտիմ էին։
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի. /ԱՌԿԱ/. Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնը (ICES) կարծում է, որ Հայաստանի ընտրությունները լեգիտիմ էին։
«Հայաստանի նախագահական ընտրությունները լեգիտիմ, ժողովրդավարական են և համապատասխանում են միջազգային նորմերին»,– ասաց ICES (International expert Center for Electoral Systems) առաքելության ղեկավար, ICES նախագահ, XV գումարման Կնեսետի պատգամավոր Ալեքսանդր Ցինկերը։
Միաժամանակ, առաքելությունը նշել է մի շարք տեխնիկական թերություններ ընտրությունների ընթացքում, մասնավորապես, որոշ ընտրահանձնաժողովներում աշխատանքային պայմանների բացակայությունը, էլեկտրաէներգիայի անջատումը որոշ տեղամասերում, ինչպես նաև ժողովրդի կուտակումները տեղամասերում։
Հայաստանի գործող նախագահ Սերժ Սարգսյանը հաղթեց նախօրերին անցկացված նախագահական ընտրություններում։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով` բոլոր 1988 ընտրատեղամասերի քվեաթերթիկների հաշվարկի արդյունքներով, Սարգսյանը հավաքեց ընտրողների քվեների 58.64 տոկոսը կամ 861160 քվե։ ԸՆտրություններին մասնակցել է 1 միլիոն 521 հազար 931 մարդ կամ ընտրողների 60.18 տոկոսը։ -0-