Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 18, կիրակի
եղանակը
Երևանում
+15

Հայաստանի նախագահը ժամանել է Հանրապետության հրապարակ

21.04.2018, 19:16
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը թիկնազորի ուղեկցությամբ ժամանեց Հանրապետության հրապարակ:
Հայաստանի նախագահը ժամանել է Հանրապետության հրապարակ

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը թիկնազորի ուղեկցությամբ ժամանեց Հանրապետության հրապարակ:

Ավելի վաղ «Ելք» ընդդիմադիր խմբակցության առաջնորդ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հրավիրել է Արմեն Սարգսյանին Հանրապետության հրապարակ` նրա կողմից հնչած բանակցություններ սկսելու հրավերին ի պատասխան:

Առայժմ պարզ չէ, թե ինչ են խոսում Հայաստանի նախագահը և Նիկոլ Փաշինյանը, քանի որ նախագահի թիկնապահները թույլ չեն տալիս միացնել բարձրախոսները: 

Ապրիլի 13-ից Նիկոլ Փաշինյանը Երևանի կենտրոնում շուրջօրյա հանրահավաքներ է սկսել Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ, որոնք ապրիլի 16-ից վերածվել են քաղաքացիական անհնազանդության համաքաղաքային ակցիաների: Բողոքներն ուղեկցվում են իրավապահների հետ բախումներով, մասնավորապես, Բաղրամյան պողոտայում, փողոցների և առանցքային խաչմերուկների, ինչպես նաև պետհաստատությունների արգելափակումներով: Ապրիլի 17-ի հանրահավաքում Փաշինյանը հայտարարեց երկրում թավշյա հեղափոխության մեկնարկի մասին: Ակցիաների ընթացքում բերման են ենթարկվում ցուցարարներ: -0-