Рейтинг@Mail.ru
USD
384.19
EUR
450.58
RUB
4.9041
GEL
141.45
2025 թ. հուլիսի 9, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+25

Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն առաջադրվել է նախագահի թեկնածու

24.12.2012, 15:14
«Ազատություն» կուսակցության համագումարի պատվիրակները երկուշաբթի հաստատեցին կուսակցության առաջնորդ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի թեկնածությունը երկրի նախագահի պաշտոնի համար, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։
Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն առաջադրվել է նախագահի թեկնածու
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Ազատություն» կուսակցության համագումարի պատվիրակները երկուշաբթի հաստատեցին կուսակցության առաջնորդ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի թեկնածությունը երկրի նախագահի պաշտոնի համար, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։

Համագումարի ընթացքում Բագրատյանը տեղեկացրեց, որ «Ազատություն» կուսակցությունը դուրս չի եկել ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսից, այլ սառեցրել է իր մասնակցությունը, քանի որ «միայն իշխանափոխության գաղափարի վրա հիմնվող կառույցը չի կարող երկար գոյատևել»։

«Ուզում եմ նշել, որ Լևոն Տեր–Պետրոսյանի հետ ես հիանալի հարաբերություններ ունեմ, մենք խնդիրներ չունենք և չենք ունենա, հավաստիացնում եմ, որ իմ առաջադրումը ոչ մի կերպ չի հանգեցնի նրան, որպեսզի մեր ճանապարհները խաչվեն։ Մենք չենք խանգարի միմյանց, սակայն կյանքն առաջ է ընթանում, և իմ նպատակն է լիբերալ քաղաքական ուժերից թիմ ստեղծելը։ Ամեն ինչ կանեմ, որպեսզի վերջապես Հայաստանի քաղաքական դաշտում լիբերալ ուժերի հզոր համագործակցություն ձևավորվի»,– ասաց նա։

Հայաստանի նախագահական ընտրությունները կանցկացվեն 2013թ.-ի փետրվարի 18-ին: Թեկնածուների գրանցման ժամկետ է հաստատվել հունվարի 4-14-ն ընկած ժամանակահատվածը, նախընտրական քարոզարշավը կմեկնարկի հունվարի 21-ին և կտևի մինչև փետրվարի 16-ը՝ ժամը 24:00-ն:

ՀՀ ներկա նախագահ Սերժ Սարգսյանն առաջիկա ընտրությունների գլխավոր ֆավորիտն է։ Դեկտեմբերի 15–ին Սարգսյանի թեկնածությունը պաշտոնապես առաջադրեց իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությունը։ Ընտրություններին Սարգսյանը գնալու է «Դեպի ապահովված Հայաստան» կարգախոսով։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի կողմից ընտրություններին առաջադրվելու մերժումից հետո պետության գործող ղեկավարը դեռ լուրջ մրցակիցներ չունի։ –0–