Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-3

Հայաստանի Վճռաբեկ դատարանը հրապարակել է Ռոբերտ Քոչարյանի գործով

15.11.2018, 19:20
Հայաստանի Վճռաբեկ դատարանը հրապարակել է Ռոբերտ Քոչարյանի գործով

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ Վճռաբեկ դատարանը հինգշաբթի նիստ է անցկացրել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցով։

Վճռաբեկ դատարանը որոշում կայացրեց մասնակիորեն բավարարել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի վճռաբեկ բողոքը և մերժել Քոչարյանի պաշտպանների բողոքը:

Որոշում կայացվեց գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ դատարան՝ նոր քննության:

Դատարանը  քննել է սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների և գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի վճռաբեկ բողոքները:  

Որոշման հրապարակման պահին Ռոբերտ Քոչարյանը դատարանի դահլիճում չէր:

«Այսօր այստեղ քննարկվել է, թե առաջին ատյանը և վերաքննիչ դատարանը տարբեր որոշումներ են կայացրել, այդ դատարաններից ո՞րն էր ավելի ճիշտ»,– ասաց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը՝ նախքան որոշման հրապարակումը, ավելացնելով, որ հարցը բավականին մանրակրկիտ է քննարկվել։

Միաժամանակ, գործով հատուկ կարծիք արտահայտեց Վճռաբեկ դատարանի անդամ Սերժիկ Ավետիսյանը, ով կարծում է, որ բոլոր բողոքները պետք է դադարեցնել և դիմել Սահմանադրական դատարան որոշ դրույթների սահմանադրականությունը ստուգելու համար։

Ալումյանն այս կարծիքի վերաբերյալ նշում է, որ այն վերաբերում է կիրառված նորմերի սահմանադրականությանը։ Առաջարկվում է դադարեցնել դատավարությունը մինչև ՍԴ–ի` նախկին նախագահի անձեռնմխելիության հարցով որոշմանը, քանի որ այդ հարցերը չեն կարգավորվում առկա օրենսդրությամբ։

Հիշեցնենք, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է նախնական պայմանավորվածությամբ մի խումբ անձանց հետ սահմանադրական կարգը տապալելու մեջ։ -0-