Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 15, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+33

Հայաստանի ԱԺ ընտրությունները կանցկացվեն ապրիլի 2–ին

29.12.2016, 17:11
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն իր հրամանագրով նշանակել է 2017 թվականի Ազգային ժողովի ընտրությունների օրը։
Հայաստանի ԱԺ ընտրությունները կանցկացվեն ապրիլի 2–ին

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն իր հրամանագրով նշանակել է 2017 թվականի Ազգային ժողովի ընտրությունների օրը։

«Հայաստանի Ազգային ժողովի հերթական ընտրությունները նշանակել 2017 թվականի ապրիլի 2–ին»,– ասվում է նախագահի պաշտոնական կայքում հրապարակած հրամանագրում։

Դրանք կլինեն 2015 թվականի սահմանադրական բարեփոխումների ընդունումից հետո առաջին ընտրություններն են, որոնցով անցում կկատարվի խորհրդարանական իշխանավարությանը 2018 թվականին պետության գործող նախագահի լիազորությունների ժամկետի լրացումից հետո։ -0-