Рейтинг@Mail.ru
USD
394.64
EUR
416.82
RUB
3.66
GEL
141.07

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները հունվարին կհանդիպեն

11.01.2018, 21:14
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի նոր հանդիպումը նշանակված է հունվարի կեսերին։
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները հունվարին կհանդիպեն

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի նոր հանդիպումը նշանակված է հունվարի կեսերին։ Այդ մասին հինգշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։

«Հանդիպումը ծրագրված է հունվարի կեսին, բայց Արտաքին գործերի նախարարությունը չի կարող տեղեկություն տալ հանդիպման հստակ օրվա և վայրի մասին»,– ասաց նա։

Քոչարյանն ասաց նաև, որ այս փուլում բարդ է առաջընթաց ակնկալել ղարաբաղյան կարգավորման հարցում։

«Առաջընթացի մասին խոսելը բարդ է, քանի որ մեր կողմերի միջև չկա փոխվստահության մթնոլորտ։ Սակայն բոլորս վկաներ ենք զանազան հայտարարությունների, որոնք համապատասխանում են Հայաստանի` նման մթնոլորտի ձևավորմանը նպաստող մեխանիզմների ներդրման անհրաժեշտության դիրքորոշմանը»,– ասաց Քոչարյանը։

Փոխնախարարի խոսքով, նշված պայմաններից մեկը հրադադարի ռեժիմի պահպանումն է։ Քոչարյանն ընդգծել է, որ հանդիպումները, նախևառաջ, ուղղված են այդ խնդրի լուծմանը, ինչը կնվազեցնի շփման գծում առկա լարվածությունը։


Փոխնախարարը նաև պատասխանեց այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում արտգործնախարարների հանդիպումից հետո, նշելով, որ այս պահին կողմերն այդ հարցը չեն քննարկել։ -0-