Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 19, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+28

Ստեղծվել է արդյունավետ հիմք Հայաստանի և Վրաստանի միջև հարաբերությունները որակապես նոր մակարդակ բարձրացնելու համար

25.04.2014, 12:50
Վերջին ժամանակաշրջանում ստեղծվել է արդյունավետ հիմք Հայաստանի և Վրաստանի միջև հարաբերությունները որակապես նոր մակարդակ բարձրացնելու համար,  Պրահայում Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի. /ԱՌԿԱ/. Վերջին ժամանակաշրջանում ստեղծվել է արդյունավետ հիմք Հայաստանի և Վրաստանի միջև հարաբերությունները որակապես նոր մակարդակ բարձրացնելու համար,  Պրահայում Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով Չեխիայում էր ԵՄ–ի «Արևելյան գործընկերություն» ծրագրի հնգամյակին նվիրված բարձր մակարդակով հանդիպմանը մասնակցելու համար։

Ինչպես հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից, հանդիպմանը զրուցակիցները քննարկել են հայ-վրացական հարաբերությունների օրակարգը՝ անդրադառնալով քաղաքական երկխոսությանը, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում համագործակցության ներկայիս մակարդակին և զարգացման հնարավորություններին, նախանշել միջպետական կապերի ամրապնդման հեռանկարները:

Նախագահները կարևորել են բարձր մակարդակի փոխայցելություններն ու հանդիպումները, որոնք, նրանց համոզմամբ, երկու երկրների միջև բոլոր ուղղություններով համագործակցությունը հետևողականորեն խորացնելու երկկողմ պատրաստակամության հավաստիքն են և զգալիորեն նպաստում են տարբեր մակարդակներում հայ-վրացական հարաբերությունների հետագա ակտիվացմանը:

Խոսելով տնտեսական փոխգործակցության զարգացման մասին՝ նախագահներ
Սերժ Սարգսյանը և Գեորգի Մարգվելաշվիլին կարևորել են տրանսպորտի և տրանսպորտային հաղորդակցության, ինչպես նաև փոխշահավետ մի շարք այլ ոլորտներում համագործակցությունը: -0-