Рейтинг@Mail.ru
USD
379.08
EUR
443.26
RUB
4.9886
GEL
140.82
2026 թ. հունվարի 23, ուրբաթ
եղանակը
Երևանում
-6

Հայաստանի կառավարությունը չի քննարկում մարզպետերի փոփոխության հարցը. նախարար

01.11.2016, 17:54
Հայաստանի կառավարությունը չի քննարկում մարզպետերի փոփոխման հարցը, երեքշաբթի Ազգային ժողովում բյուջետային լսումների ընթացքում ասաց Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:
Հայաստանի կառավարությունը չի քննարկում մարզպետերի փոփոխության հարցը. նախարար

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը չի քննարկում մարզպետերի փոփոխման հարցը, երեքշաբթի Ազգային ժողովում բյուջետային լսումների ընթացքում ասաց Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:

Ավելի վաղ մամուլում տեղեկատվություն էր հայտնվել Շիրակի և Լորու մարզերում սպասվող մարզպետերի հրաժարականների վերաբերյալ:

«Շիրակի մարզում մարզպետի փոփոխման մասին հարց դրված չէ: Նման հայտարարություններ արվել են ընտրություններից հետո: Ես կարծում եմ, որ պետք չէ մարզպետ փոխել միայն այն պատճառով, որ նա ընտրություններին ակտիվ չի մասնացել: Չէ՞ որ, մենք ինքներս ենք ուզում, որ մարզպետերն ակտիվ մասնակցություն չունենան ընտրական գործընթացին», - ասաց Լոքյանը:

Նա հայտարարեց, որ նախարարությունում Շիրակի մարզի վարչության աշխատանքի հետ կապված դժգոհություն չկա:

««Դաշնակցությունը» չի նշանակել մարզպետեր, որ նրանք ձայներ հավաքեն կուսակցության համար: Նրանք պետք է իրականացնեն իրենց պարտականությունները», - ասաց Լոքյանը:

Նա նաև հայտնեց, որ կառավարման աշխատակազմի օպտիմալացումը շարունակվում է, այդ թվում և տեղական կառավարման մարմիններում: Մասնավորապես, խոսքը մարզպետերի բազմաթիվ տեղակալների մասին է: -0-