Рейтинг@Mail.ru
USD
363.28
EUR
419.23
RUB
4.2997
GEL
139.37
2026 թ. սեպտեմբերի 15, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+30

Հայաստանի վարչապետը կմասնակցի ԵՏՄ պետությունների ղեկավարների գագաթնաժողովին

12.04.2016, 13:49
Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեքշաբթի երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա:
Հայաստանի վարչապետը կմասնակցի ԵՏՄ պետությունների ղեկավարների գագաթնաժողովին

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեքշաբթի երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա` Եվրասիական տնտեսական միության Միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով:


Ինչպես հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից, այցի շրջանակում նախատեսված է նաև Աբրահամյանի հանդիպումը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:

Հայկական կողմի մասնակացությունը ԵԱՏՄ պետությունների ղեկավարների նիստին հարցականի տակ էր նրանից հետո, երբ Ղազախստանի ճնշման ներքո նիստը Երևանից տեղափոխվեց Մոսկվա:


Ավելի վաղ ռուսական ԶԼՄ-ները հաղորդել էին, որ ԵՏՄ վարչապետերի գագաթնաժողովը, որը պետք է տեղի ունենար ապրիլի 8-ին Երևանում, չեղարկվել էր ղազախստանյան կողմի նախաձեռնությամբ: Աստանայի կարծիքով, Երևանում գագաթնաժողովին մասնակցությունը կարող էր ընկալվել որպես ղարաբաղյան հակամարտության կողմերից մեկին աջակցություն: Ավելի ուշ պարզ դարձավ, որ նիստը կկայանա ապրիլի 13-ին Մոսկվայում:

Պաշտոնական Երևանը կարծում է, որ այս քայլը խաթարեց կազմակերպության հեղինակությունը: -0-