Հայաստանն անհամաչափ հարված կհասցնի Ադրբեջանին ռազմական հակամարտության վերսկսման դեպքում. Սարգսյան
09.11.2012,
15:26
Հայաստանի իշխանությունները կշարունակեն պնդել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում, սակայն հայկական ուժերն անհամաչափ հարված կհասցնեն, եթե երկրների միջև ռազմական հակամարտություն սկսվի, The Wall Street Journal-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի իշխանությունները կշարունակեն պնդել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում, սակայն հայկական ուժերն անհամաչափ հարված կհասցնեն, եթե երկրների միջև ռազմական հակամարտություն սկսվի, The Wall Street Journal-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Միաժամանակ հայկական պետության ղեկավարը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի շուրջ զինված հակամարտությանը մասնակցելու Ադրբեջանի ցանկության առնչությամբ:
«Ցավոք, ես գրեթե վստահ եմ, որ Ադրբեջանը հարմար առիթի է սպասում, որպեսզի վերսկսի հակամարտությունը: Ես համոզված եմ, որ նման սխալը կարող է վնաս հասցնել Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի ժողովրդին, սակայն ամենաշատը հակամարտությունը կնվասի ադրբեջանցի ժողովրդին... Մենք մի կողմ չենք քաշվի, եթե փորձեն ոչնչացնել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը»,- ասել է նա:
Միաժամանակ նախագահն ընդգծել է, որ Երևանը հարված կհասցնի Բաքվին միայն այն դեպքում, եթե գրոհի ենթարկվի Լեռնային Ղարաբաղը կամ Հայաստանը:
Սարգսյանն ընդգծել է նաև, որ Հայաստանի հետ սահմանային Իրանին ռազմական հարված հասցնելու հեռանկարը «ծայրահեղ մտահոգություն» հարուցող հարց է, քանի որ նման սցենարը կարող է սադրել իրադարձությունների շղթա, որոնք կարող են նաև համակարտություն հրահրել Երևանի և Բաքվի միջև:
Ըստ նախագահի՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների լարվածության նվազման համատեքստում կենսական կարևոր նշանակություն ունի տարածաշրջանում միջազգային ներկայության ամրապնդումը:
«Եթե մենք ապրեինք մեկուսացված տարածաշրջանում, որտեղ որևէ միջազգային ազդեցություն չլիներ, պատերազմն արդեն կսկսվեր»,-ասել է նա:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-