Հայաստանն ԱՊՀ երկրների հետ երկխոսություն է տանում նույն հարթության վրա, իսկ Ադրբեջանը բացարձակապես այլ ուղղությամբ է ընթանում. վարչապետ
16.11.2012,
20:19
Հայաստանն Ադրբեջանի հետ երկխոսության հնարավորությունը տեսնում է ԱՊՀ երկրների համար միասնական արժեքների հիման վրա, սակայն Ադրբեջանն այլ ուղղությամբ է շարժվում, ուրբաթ ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի գլխավոր խմբագիրների ակումբի անդամների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանն Ադրբեջանի հետ երկխոսության հնարավորությունը տեսնում է ԱՊՀ երկրների համար միասնական արժեքների հիման վրա, սակայն Ադրբեջանն այլ ուղղությամբ է շարժվում, ուրբաթ ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի գլխավոր խմբագիրների ակումբի անդամների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
«Մենք տեսնում ենք, որ ԱՊՀ երկրները նույն ուղղությամբ են բարեփոխումներ իրականացնում. մենք շուկայական տնտեսություն, ժողովրդավարական հասարակություն ենք կառուցում, մենք որոշակի արժեքներ ենք հռչակում, իսկ արժեքները խոսում են այն մասին, որ մենք ցանկանում ենք տեսնել մեր ապագան: Եվ մեզ երկխոսություն է պետք նախևառաջ այդ առումով, իսկ այստեղ մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը բացարձակապես այլ ուղղությամբ է շարժվում: Ադրբեջանը ավտորիտար պետություն է, որը չի հարգում մարդու իրավունքները և բացարձակ այլ ուղղությամբ է բարեփոխումներ իրականացնում, և այդ տեսանկյունից նրանց հետ շատ դժվար կլինի ընդհանուր լեզու գտնել»,- ասաց ՀՀ վարչապետը:
Միաժամանակ Սարգսյանը ենթադրություն արեց, որ լուծումը պետք է փնտրել հենց այդ հարթության վրա. ի՞նչ արժեքներ է այսօր քարոզում Ադրբեջանի պաշտոնական իշխանությունը, և արդյո՞ք հնարավոր է այդ արժեքների հիման վրա ընդհանուր ապագա կառուցել տարածաշրջանում:
«Մենք, իհարկե, դրանում շահագրգռված ենք, սակայն կարող եք տեսնել, թե ինչ է տեղի ունենում այդ հասարակությունում, ուր է տանում Ադրբեջանի իշխանությունն իր պետությանը»,- ընդգծեց կառավարության ղեկավարը:
Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները սրվեցին Ղարաբաղյան հակամարտության պատճառով, որը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-