Рейтинг@Mail.ru
USD
386.94
EUR
433.3
RUB
4.8079
GEL
141.17
2025 թ. մայիսի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
+8

Հայաստանը և Սերբիան կվերացնեն վիզային ռեժիմը

12.02.2015, 18:21
Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում հավանություն տվեց Սերբիայի հետ սովորական անձնագրերի դեպքում մուտքի վիզայի պահանջի վերացման մասին համաձայնագրի ստորագրմանը։
Հայաստանը և Սերբիան կվերացնեն վիզային ռեժիմը
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում հավանություն տվեց Սերբիայի հետ սովորական անձնագրերի դեպքում մուտքի վիզայի պահանջի վերացման մասին համաձայնագրի ստորագրմանը։

«Եվրոպական միության հետ մուտքի անձնագրերի տրամադրումը դյուրացնելու մասին պայմանագրի կնքումից հետո Հայաստանի Հանրապետության և Սերբիայի Հանրապետության միջև մուտքի արտոնագրերի պահանջի վերացումը կարող է հանդիսանալ երկկողմ հարաբերությունների  զարգացման լրացուցիչ խթան: Aյն միտված է աշխուժացնելու մարդկանց միջև շփումները և նպաստավոր կանդրադառնա երկկողմ տնտեսական հարաբերությունների, մշակութային և հումանիտար կապերի, ինչպես նաև զբոսաշրջության զարգացման վրա«,- ասված է որոշման հիմնավորման մեջ։

Հայաստանի և Սերբիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են 1993 թվականի հունվարի 14–ին։

Հայաստանի ազգային ժողովը ԵՄ–ի հետ արտոնագրային ռեժիմի դյուրացման և ռեադմիսիայի մասին համաձայնագիրը վավերացրել է 2013 թվականի նոյեմբերի 11–ին։ Այն ուժի մեջ է մտել վավերացումից մեկ ամիս հետո։

Արտոնագրերի հանձնման ընթացակարգերի պարզեցման մասին համաձայնագիրը ստորագրվել է 2012 թվականին, իսկ Հայաստանի և Եվրամիության միջև ռեադմիսիայի մասին համաձայնագիրը` 2013 թվականի ապրիլին։ -0-