Հայաստանում գազի գների բարձրացումը երկրում սոցիալական խռովություն չի բարձրացնի. Իսկանդարյան
17.05.2013,
17:01
Հայաստանում գազի սակագների հնարավոր բարձրացումը, ինչն ավտոմատ կերպով նաև այլ ապրանքների գների աճի կհանգեցնի, երկրում սոցիալական խռովություն չի բարձրացնի, կարծում է Կովկասի Ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում գազի սակագների հնարավոր բարձրացումը, ինչն ավտոմատ կերպով նաև այլ ապրանքների գների աճի կհանգեցնի, երկրում սոցիալական խռովություն չի բարձրացնի, կարծում է Կովկասի Ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
«Ինձ թվում է` այնպիսի իրավիճակ է, որ մարդիկ` առանց որևէ ղեկավարության, քարերով փողոց դուրս կգան և կսկսեն վնասել խանութները»,– ասաց նա` պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին։
Իսկանդարյանը նաև համաձայն չէ այն կարծիքի հետ, որ գազի սակագների հնարավոր թանկացումը պետք է գնահատել որպես Եվրասիական կամ Մաքսային միությանն անդամակցվելու համատեքստում Հայաստանի վրա գործադրված ճնշում։
Այդ համատեքստում նա նշեց, որ երկրում մեծ քաղաքական բողոք կա, սակայն այնպիսի քաղաքական ուժ չկա, որն ընդունակ է այն քաղաքականի վերածել։
«Այդ բողոքն իր ձեռքը վերցնելու և քաղաքական դարձնելու քաղաքական ուժ գոյություն չունի։ Նման քաղաքական ուժ չկա, այն (քաղաքական ուժ) պետք է ձևավորվի»,– ուրբաթ ասուլիսի ժամանակ հայտնեց նա։
«ՀայՌուսգազարդ» ընկերությունն ու «Տրանսգազ» ՍՊԸ-ն մայիսի 14-ին դիմել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` առաջարկելով վերանայել բնական գազի գործող սակագինը։ Ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր գազ օգտագործող սպառողների համար առաջարկվում է սակագինը 132 հազար դրամից (ներառյալ ԱԱՀ–ն) հասցնել 221 հազար դրամից (ներառյալ ԱԱՀ–ն)։
Այսօր Հայաստանը ռուսական գազի 1000 խորանարդ մետրը գնում է 180 դրամ սակագնով, սպառողի համար սակագինը կազմում է 132 դրամ/խմ (մոտ 32 ցենտ)։ –0–