Հայաստանում մեկնարկել է նախագահական նախընտրական քարոզարշավը
21.01.2013,
11:33
Երկուշաբթի Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է նախագահական նախընտրական քարոզարշավը։

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի. /ԱՌԿԱ/. Երկուշաբթի Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է նախագահական նախընտրական քարոզարշավը։
Նախագահական ընտրությունները երկրում կանցկացվեն փետրվարի 18–ին։ Պաշտոնական նախընտրական քարոզարշավը կտևի մինչև փետրվարի 16–ի ժամը 24։00–ն։
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունվարի 14–ին կայացած արտահերթ նիստի ընթացքում նախագահի ութ թեկնածու է գրանցել։ ՀՀ նախագահի պաշտոնի համար կպայքարեն պետության գործող նախագահ Սերժ Սարգսյանը, ով ընտրությունների գլխավոր ֆավորիտն է, նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանը, ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, խորհրդային շրջանում հայտնի այլախոհ, «Ազգային ինքնորոշման միավորում» կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանը, Ղարաբաղի ԱԳՆ նախկին ղեկավար Արման Մելիքյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանը։ -0-
ԿԸՀ–ում անցկացված վիճակահանության համաձայն` հունվարի 21–ին (նախընտրական քարոզարշավի մեկնարկի օրը) առաջին անվճար հեռուստաեթերից կօգտվի «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանը, իսկ փետրվարի 16–ին այն կեզրափակի ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը։
Ընտրական օրենսգրքի համաձայն` նախագահի թեկնածուները կարող են օգտվել Հանրային հեռուստատեսության 60 րոպեից ոչ ավել և Հանրային ռադիոյի 120 րոպեից ոչ ավել եթերաժամից։ --0--