Հայաստանում ՌԴ նորանշանակ դեսպան Վոլինկինն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ԱԳՆ ղեկավարին
24.05.2013,
10:59
Հայաստանում Ռուսաստանի նորանշանակ դեսպան Իվան Վոլինկինն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին, հայտնում է հայկական արտաքին գերատեսչության մամուլի ծառայությունը։
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում Ռուսաստանի նորանշանակ դեսպան Իվան Վոլինկինն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին, հայտնում է հայկական արտաքին գերատեսչության մամուլի ծառայությունը։
Շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ և հաջողություն մաղթելով նրան իր առաքելության մեջ՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ երկու երկրների ժողովուրդներին կապում են բազմադարյա բարեկամությունն ու փոխվստահությունը։
«Հենց այդ հենքի վրա ենք մենք այսօր կառուցում ապագան՝ հետևողականորեն ամրապնդելով դաշնակցային հարաբերությունները, որոնք տարեց տարի դառնում են առավել հագեցած՝ ընդգրկելով համագործակցության նոր հեռանկարային ուղղություններ»,– ասաց Նալբանդյանը։
ԱԳՆ ղեկավարի խոսքով, հարաբերությունների զարգացումն ապահովվում է շարունակական և հետևողական աշխատանքի շնորհիվ, որն իրականացվում է թե Հայաստանում, թե Ռուսաստանում` բոլոր մակարդակներով՝ համաձայն երկու երկրների Նախագահների պայմանավորվածությունների և տրված հանձնարարականների։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևորեց Հայաստանի և Ռուսաստանի դեսպանների դերակատարությունը` համագործակցության զարգացման վերաբերյալ երկու երկրների միջև պայմանավորվածությունների իրականացման գործում։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Վոլինկինը վստահեցրեց, որ կանի առավելագույնը` բոլոր բնագավառներում ներկայիս բարձր մակարդակի հայ-ռուսական փոխգործակցության առավել ամրապնդման և խորացման համար:-0-