Հայաստանում շարունակվում են ՀՀ ՊՆ ղեկավարի պաշտոնի շուրջ քննարկումները
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաաստանում թիվ մեկ հարցը նախարարական պորտֆելների հարցն է: Այս պահին թեժ քննարկումներ են ընթանում Պաշտպանության նախարարի պաշտոնի շուրջ, գրում է «Հայկական ժամանակը»։
Ընդամենը մեկ ամիս առաջ պաշտպանության նախարարի երկու հավանական թեկնածու կար՝ պաշտպանության առաջին փոխնախարար Արտակ Զաքարյանն ու ԱԻՆ նախարար, նախկինում ՊՆ փոխնախարար Դավիթ Տոնոյանը:
«Իրազեկ աղբյուրները, սակայն հայտնում են, որ Դավիթ Տոնոյանի թեկնածության հարցը փակվել է»,– նշվում է գրառման մեջ։
Գրառման հեղինակները նշում են, որ Վիգեն Սարգսյանի հրաժարականի հարցն առայժմ վերջնական որոշված չէ:
«Ապրիլի 2-ին Եռաբլուրում Վիգեն Սարգսյանը հրաժարվել էր պատասխանել ՀԺ-ի լրագրողի այն հարցին, թե՝ ճի՞շտ են տեղեկությունները, որ նա տեղափոխվելու է Արտաքին գործերի նախարարություն: Սարգսյանը հարցը լսելուն պես արագ հեռացել էր»,– գրում է թերթը։ -0-