Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 16, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+24

Հայաստանի վարչապետն այցով կմեկնի Սոչի

10.07.2014, 16:13
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը հինգշաբթի երեկոյան աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ Սոչի, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
Հայաստանի վարչապետն այցով կմեկնի Սոչի
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի. /ԱՌԿԱ/. Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը հինգշաբթի երեկոյան աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ Սոչի, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

Ծրագրվում է, որ հուլիսի 11-ին Սոչիում վարչապետն առանձնազրույց կունենա ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ, կայցելի Սոչիի օլիմպիական ավան` կծանոթանա  իրականացված աշխատանքներին: 

Հայկական կառավարական պատվիրակության կազմում են՝ ՀՀ փոխվարչապետ, Տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Գուրգեն Դումանյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը և պաշտոնատար այլ անձինք: -0-