Հայկական ընդդիմությունը կարող էր միավորվել Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածության շուրջ. փորձագետ
12.02.2013,
15:36
Հայկական ընդդիմությունը կարող էր միավորվել և սատարել Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունը նախագահական ընտրություններում, կարծում է «Այլընտրանք» վերլուծական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը։
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայկական ընդդիմությունը կարող էր միավորվել և սատարել Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունը նախագահական ընտրություններում, կարծում է «Այլընտրանք» վերլուծական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը։
«Եթե նման հնարավորություն լինի, ապա ցանկալի կլիներ տեսնել, որ ընդդիմադիր դաշտը միավորվել է Րաֆֆի Հովհաննիսյանի շուրջ` հաշվի առնելով, որ նա կարող է համոզել լսարանին իր կողմից ներկայացվող թվերի և խոստումների հավաստիության մեջ»,– երեքշաբթի ասուլիսի ժամանակ ասաց Մանասերյանը։
Հայաստանի նախագահի թեկնածու, ԱԳՆ նախկին ղեկավար և «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն իր ընտրվելու դեպքում խոստացել է պետբյուջե վերադարձնել 300 մլրդ դրամ իր նախագահության առաջին իսկ տարում։ 250 մլրդ դրամը, նրա խոսքով, կվերադարձվի պետբյուջե «օլիգարխիայի ստվերից», իսկ 50 միլիարդը` պետծախսերի կրճատման հաշվին։
Ըստ նրա, բոլոր ծրագրերի իրականացման դեպքում 600 հազար մարդ կհամալրեն միջին դասի շարքերը, կստեղծվի 180 հազար նոր աշխատատեղ ստվերային տնտեսության դեմ պայքարի միջոցով, նրա ընտրվելուց մեկ տարի անց 50 տոկոսով կավելանան բոլոր կենսաթոշակները, ինչպես նաև կրթությանը, գիտությանը, առողջապահությանը և պաշտպանությանն ուղղվող գումարները։ Հովհաննիսյանը խոստացավ նաև, որ աստիճանաբար կնվազեն հարկերը բոլոր խավերի համար։
Փորձագետի կարծիքով, Րաֆֆի Հովհաննիսյանի ծրագրում կան բավական հետաքրքիր տնտեսական դրույթներ, որոնք ավելի իրատեսական են, քան մյուս թեկնածուների ծրագրերի դրույթները։
«Մյուս կողմից, ինչը նույնպես կարևոր է, Հովհաննիսյանն ինքը նշում է, որ իր թիմում կան մարդիկ, ովքեր կարող են ավելին կատարել և ավելի մանրամասն ներկայացնել ծրագրված քայլերը նրա ընտրման դեպքում»,– ընդգծեց նա։
Ինչպես կարծում է Մանասերյանը, ընդդիմության միավորումը մեկ թեկնածուի շուրջ դրական է կազդի նախընտրական գործընթացների վրա և կխթանի ավելի առողջ մրցակցությունը։
Պետության ղեկավարի պաշտոնին հավակնող Պարույր Հայրիկյանը, ում նկատմամբ հունվարի 31–ին մահափորձ էր կատարվել, բազմիցս առաջարկել է ընդդիմադիր առաջատար թեկնածուներին` նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին և «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին, միավորվել և ընտրություններում միասնական թեկնածու առաջադրել։
Հայաստանի նախագահական ընտրությունները կանցկացվեն փետրվարի 18–ին։ ՀՀ նախագահի պաշտոնի համար կպայքարեն պետության գործող նախագահ Սերժ Սարգսյանը, ով ընտրությունների գլխավոր ֆավորիտն է, նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանը, ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, խորհրդային շրջանում հայտնի այլախոհ, «Ազգային ինքնորոշման միավորում» կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանը, Ղարաբաղի ԱԳՆ նախկին ղեկավար Արման Մելիքյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանը։ --0—