Հայոց ցեղասպանությանը նվիրված գլոբալ համաժողով կանցկացվի ապրիլի 23–ին Երևանում
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի. /ԱՌԿԱ/. «Ընդդեմ ցեղասպանություն հանցագործության» գլոբալ համաժողով կանցկացվի ապրիլի 23–ին Երևանում, երկուշաբթի լրագրողներին ասաց Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը, հայտնում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։
«Այս տարի մենք երկու կարևոր միջոցառում ունենք` Գլոբալ համաժողովը և Aurora Prize մրցանակաբաշխությունը, որը կանցկացվի ապրիլի 24–ին։ Համաժողովը կանցկացվի Հայաստանում երկու տարին մեկ անգամ և կարող է մշտական ձևաչափ դառնալ և հավաքել քաղաքական գործիչների ու գիտնականների ամբողջ աշխարհից»,– նշեց Մանուկյանը։
Նա ընդգծեց, որ այս երկու միջոցառումները նախորդ տարվա միջոցառումների տրամաբանական շարունակությունն են։
Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի, Լյուքսեմբուրգի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Պարագվայի Սենատը,Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-