Рейтинг@Mail.ru
USD
388.08
EUR
430.96
RUB
4.8131
GEL
141.56
2025 թ. մայիսի 14, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+19

Հայրիկյանը հայտարարում է, որ ինքը միասնական թեկնածուով ընտրություններին մասնակցելու լավ սխեմա ունի

11.02.2013, 14:55
ՀՀ նախագահի թեկնածու, «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանը հայտնում է, որ ինքը նախագահական ընտրություններին ընդդիմադիր ուժերի միասնական թեկնածուով մասնակցելու լավ սխեմա ունի։
Հայրիկյանը հայտարարում է, որ ինքը միասնական թեկնածուով ընտրություններին մասնակցելու լավ սխեմա ունի
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահի թեկնածու, «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանը հայտնում է, որ ինքը նախագահական ընտրություններին ընդդիմադիր ուժերի միասնական թեկնածուով մասնակցելու լավ սխեմա ունի։

«Ես լավ սխեմա ունեմ, որը փորձարկվել է 1996թ.–ին»,– «Նովոստի–Արմենիա» գործակալությանն ասաց Հայրիկյանը։
 
Հայրիկյանն առաջատար ընդդիմադիր թեկնածուներ` նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին և «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին առաջարկել էր համախմբվել և միասնական թեկնածու առաջադրել ընտրություններին։

Միաժամանակ քաղաքական գործիչը նշեց, որ «ոչ ոքի չի սպասում և աշխատում է այնպես, ինչպես կաշխատեր միասնական թեկնածուն»։

Ըստ նրա` մնացած թեկնածուները պետք է կողմնորոշվեն, թե որն է նրանց համար առավել կարևոր «միայնակ երկրորդ կամ երրորդ տեղը, թե թիմով առաջին տեղը»։

Հայրիկյանը երկուշաբթի հրաժարվեց նախագահական ընրությունները տեղափոխելուց և հետ կանչեց նախօրեին Սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումը։ Նա վերջին տասը օրվա ընթացքում չորրորդ անգամ է փոխում իր կարծիքը այս հարցի շուրջ։ Մահափորձից մեկ օր հետո Հայրիկյանը չբացառեց, որ ստիպված կլինի դիմել ՍԴ, սակայն փետրվարի 5–ին հայտնեց, որ քվեարկության օրվա  հետաձգում չի պահանջի։ Սակայն երեք օրից թեկնածուի նախընտրական շտաբի համակարգող Մանյա Այվազյանը տեղեկացրեց, որ նա կիրակի, ամեն դեպքում, դիմում կներկայացնի։
Հայրիկյանն ինքը դա պայմանավորեց նրանով, որ չի մասնակցում  նախընտրական քարոզարշավին, քանի որ բժիշկները արգելում են իրեն դա անել։

Մահափորձի փաստով հարուցվել է քրեական գործ Հայաստանի Քրեական օրենսգրքի 34-305 հոդվածով` մահափորձ պետական, քաղաքական կամ հասարակական գործչի նկատմամբ` նրա գործունեությունը դադարեցնելու նպատակով։ Պատժվում է տասից տասնհինգ տարի ազատազրկմամբ։

Ստեղծվել է համատեղ օպերատիվ–քննչական խումբ, որում ընդգրկվել են ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներ։ Գործը քննում է ԱԱԾ–ն։

ՀՀ նախագահի պաշտոնի համար կպայքարեն պետության գործող նախագահ Սերժ Սարգսյանը, ով ընտրությունների գլխավոր ֆավորիտն է, նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանը, ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, խորհրդային շրջանում հայտնի այլախոհ, «Ազգային ինքնորոշման միավորում» կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանը, Ղարաբաղի ԱԳՆ նախկին ղեկավար Արման Մելիքյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը։ --0—