Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 19, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+27

Հայրիկյանը կդիմի Հայաստանի ՍԴ` երկու շաբաթով ընտրությունները տեղափոխելու խնդրանքով. շտաբի համակարգող

08.02.2013, 17:44
ՀՀ նախագահի թեկնածու, «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանը կդիմի Սահմանադրական դատարան` երկու շաբաթով ընտրությունները տեղափոխելու խնդրանքով, ուրբաթ «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց թեկնածուի նախընտրական շտաբի համակարգող Մանյա Այվազյանը։
Հայրիկյանը կդիմի Հայաստանի ՍԴ` երկու շաբաթով ընտրությունները տեղափոխելու խնդրանքով. շտաբի համակարգող
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահի թեկնածու, «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանը կդիմի Սահմանադրական դատարան` երկու շաբաթով ընտրությունները տեղափոխելու խնդրանքով, ուրբաթ «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց թեկնածուի նախընտրական շտաբի համակարգող Մանյա Այվազյանը։

Հունվարի 31–ին Հայաստանի նախագահի թեկնածու, «Ազգային ինքնորոշում» միավորում» կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանը հրազենային վերք էր ստացել ուսի շրջանում, ինչից հետո հաջող վիրահատություն էր տարել։

Սահմանադրության համաձայն` Հանրապետության Նախագահի թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում Հանրապետության Նախագահի ընտրությունը հետաձգվում է երկշաբաթյա ժամկետով։ Անհաղթահարելի ճանաչված խոչընդոտները չվերանալու

դեպքում նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նշված երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո՝ քառասուներորդ օրը։
Սկզբում Հայրիկյանը մտադիր էր դիմել Սահմանադրական դատարան` երկու շաբաթով նախագահական ընտրությունները տեղափոխելու խնդրանքով, սակայն փետրվարի 5–ին կայացած ասուլիսի ժամանակ հրաժարվեց դրանից։

«Մենք որոշեցինք սկսել Սահմանադրական դատարան դիմելու գործընթացը։ Այստեղ հակասություն կա Սահմանադրական դատարանի մասին օրենքի և Ընտրական օրենսգրքի միջև։ Հայաստանի նախագահի թեկնածուի համար առաջացած անհաղթահարելի խոչընդոտների ճանաչման մասին հարցով Սահմանադրական դատարան կարելի է դիմել մինչև ընտրությունների օրը` ութ օրից ոչ ուշ, սակայն այդ օրերն ընկնում են շաբաթ և կիրակի։ ՍԴ–ն այդ օրերին չի աշխատում»,– ասաց Այվազյանը։

Ուրբաթ Հայրիկյանը լրագրողներին հայտնեց, որ չի մասնակցում և չի կարող մասնակցել նախընտրական քարոզարշավին, քանի որ բժիշկներն արգելում են նրա դա անել։

Մահափորձի փաստով հարուցվել է քրեական գործ Հայաստանի Քրեական օրենսգրքի 34-305 հոդվածով` մահափորձ պետական, քաղաքական կամ հասարակական գործչի նկատմամբ` նրա գործունեությունը դադարեցնելու նպատակով։ Պատժվում է տասից տասնհինգ տարի ազատազրկմամբ։
Ստեղծվել է համատեղ օպերատիվ–քննչական խումբ, որում ընդգրկվել են ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներ։ Գործը քննում է ԱԱԾ–ն։ –0–