Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 24, շաբաթ
եղանակը
Երևանում
+19

Հայրիկյանը կհայտնի Հայաստանի նախագահի ընտրությունների տեղափոխման անհրաժեշտության մասին` կախված իր առողջական վիճակից. փաստաբան

01.02.2013, 14:03
Հայաստանի նախագահի թեկնածու, ««Ազգային ինքնորոշում» միավորում» կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանը կհայտնի Հայաստանի նախագահի ընտրությունների տեղափոխման անհրաժեշտության մասին` կախված իր առողջական վիճակից, լրագրողներին հայտնեց Հայրիկյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը։
Հայրիկյանը կհայտնի Հայաստանի նախագահի ընտրությունների տեղափոխման անհրաժեշտության մասին` կախված իր առողջական վիճակից. փաստաբան
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախագահի թեկնածու, ««Ազգային ինքնորոշում» միավորում» կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանը կհայտնի Հայաստանի նախագահի ընտրությունների տեղափոխման անհրաժեշտության մասին` կախված իր առողջական վիճակից, լրագրողներին հայտնեց Հայրիկյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը։

Հայրիկյանը հրազենային վնասվածք է ստացել ուսի շրջանում տեղական ժամանակով ժամը 23։30–ին` Երևանի կենտրոնում` Տպագրիչների փողոցում, որտեղ գտնվում է նրա հայրական տունը։ Բժիշկները տուժածի վիճակը գնահատում են միջին ծանրության։

Պետաիրավական հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը պարզաբանեց, որ Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն առանց Հայրիկյանի նախաձեռնած ընթացակարգի ընտրությունները տեղափոխելու մասին որոշում կայացնելու լիազորություններ չունի։

Սահմանադրության համաձայն` Հանրապետության Նախագահի թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտների առաջացման դեպքում Նախագահի ընտրությունները հետաձգվում են երկու շաբաթով։ Անհաղթահարելի համարվող խոչընդոտների չվերացման դեպքում նշանակվում են նոր ընտրություններ, իսկ քվեարկությունն անցկացվում է նշված երկշաբաթյա ժամկետի լրացումից հետո քառասուներորդ օրը։

Բաղդասարյանը նշեց, որ Հայրիկյանը դուրս է գալիս նարկոզից։

«Պարույր Հայրիկյանն իրեն բավականին լավ է զգում, գրեթե արթնացել է»,– ասաց նա։

Մահափորձի փաստով հարուցվել է քրեական գործ Հայաստանի Քրեական օրենսգրքի 34-305 հոդվածով` մահափորձ պետական, քաղաքական կամ հասարակական գործչի նկատմամբ` նրա գործունեությունը դադարեցնելու նպատակով։ Պատժվում է տասից տասնհինգ տարի ազատազրկմամբ։
Ստեղծվել է համատեղ օպերատիվ–քննչական խումբ, որում ընդգրկվել են ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներ։ Գործը քննում է ԱԱԾ–ն։

Հայաստանի նախագահական ընտրությունները կանցկացվեն փետրվարի 18–ին։ ՀՀ նախագահի պաշտոնի համար կպայքարեն պետության գործող նախագահ Սերժ Սարգսյանը, ով ընտրությունների գլխավոր ֆավորիտն է, նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանը, ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, խորհրդային շրջանում հայտնի այլախոհ, «Ազգային ինքնորոշման միավորում» կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանը, Ղարաբաղի ԱԳՆ նախկին ղեկավար Արման Մելիքյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանը։ --0—