Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 13, կիրակի
եղանակը
Երևանում
+36

ՀՀ առողջապահության նախարարի հավանական թեկնածուն արդեն հայտնի է

11.05.2018, 11:19
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն առողջապահության նախարարի պաշտոնում տեսնում է գերատեսչության ներկայիս փոխնախարար Սամվել Մարգարյանին, գրում է «Իրավունք» թերթը` հղում անելով հավաստի աղբյուրներին։
ՀՀ առողջապահության նախարարի հավանական թեկնածուն արդեն հայտնի է

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն առողջապահության նախարարի պաշտոնում տեսնում է գերատեսչության ներկայիս փոխնախարար Սամվել Մարգարյանին, գրում է «Իրավունք» թերթը` հղում անելով հավաստի աղբյուրներին։

Պարբերականը հիշեցնում է, որ Մարգարյանը հայտնի է նրանով, որ հեծանվով է գալիս աշխատանքի։

«Մարգարյանն աշխատել է նաև «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունում, որը նախկինում գլխավորել է առողջապահության նախարարի պաշտոնակատար Ալթունյանը»,– նշվում է գրառման մեջ։

Գրառման հեղինակները, հղում անելով աղբյուրին, գրում են նաև, որ Մարգարյանի նշանակումը «սարերի հետևում չէ»։ -0-