Рейтинг@Mail.ru
USD
365.38
EUR
426.22
RUB
4.3633
GEL
140.01
2026 թ. օգոստոսի 25, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+29

ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները համաձայնության են եկել երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք արդիական հարցերի շուրջ

29.01.2013, 11:23
Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Սեյրան Օհանյանն ու Սերգեյ Շոյգուն երեքշաբթի Երևանում միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր են քննարկել և համաձայնության են եկել ռազմական ու ռազմատեխնիկական երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք արդիական հարցերի շուրջ։ Ինչպես հայտնում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը, այդ մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարը ռուս գործընկերոջ հետ ունեցած հանդիպումից հետո։
ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները համաձայնության են եկել երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք արդիական հարցերի շուրջ
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Սեյրան Օհանյանն ու Սերգեյ Շոյգուն երեքշաբթի Երևանում միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր են քննարկել և համաձայնության են եկել ռազմական ու ռազմատեխնիկական երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք արդիական հարցերի շուրջ։ Ինչպես հայտնում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը, այդ մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարը ռուս գործընկերոջ հետ ունեցած հանդիպումից հետո։

«Մենք դիտարկեցինք հարցերի շրջանակ` կապված ռուսական ռազմակայանի տեղակայման հետ»,– ասաց Օհանյանը։

Նրա խոսքով` բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի այցը Հայաստան պլանային է։

«Մեզ հատկապես հաճելի է, որ այդ այցը համընկել է Հայաստանի Զինված ուժերի 21 ամյակի տոնակատարությունների հետ։ Դա շատ խորհրդանշական է և լիովին համապատասխանում է դինամիկ կերպով խորացող հայ–ռուսական դաշնակցային հարաբերությունների ոգուն և միտումներին»,– ասաց նա։

Օհանյանը վստահություն հայտնեց, որ այս այցը հայ–ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացման նոր խթան կհանդիսանա պաշտպանության ոլորտում և կօգնի ամրապնդել բարեկամությունը, կայունությունն ու անվտանգությունը տարածաշրջանում։-0-