Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+3

ՀՀ կառավարությունը 40,5 մլն դրամ կհատկացնի ԱԺ խմբակցություններին

27.09.2012, 14:58
ՀՀ կառավարությունը հինգշաբթի կայացած նիստի ընթացքում որոշում է կայացրել պետբյուջեից 40,5 մլն դրամ հատկացնել ՀՀ Ազգային ժողովում առկա քաղաքական կուսակցություններին։
ՀՀ կառավարությունը 40,5 մլն դրամ կհատկացնի ԱԺ խմբակցություններին
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի կայացած նիստի ընթացքում որոշում է կայացրել պետբյուջեից 40,5 մլն դրամ հատկացնել ՀՀ Ազգային ժողովում առկա քաղաքական կուսակցություններին։

Ինչպես նշեց ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն, տարեկան կտրվածքով երկրի բյուջեից միջոցներ են նախատեսված այն կուսակցությունների համար, որոնք խորհրդարանական ընտրությունների ժամանակ հաղթահարել են 3 տոկոսանոց շեմը։

«Կուսակցությունների մասին» օրենքի 5–րդ գլխի 27–րդ հոդվածի համաձայն, կուսակցությունների պետական ֆինանսավորումն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին։ Պետական բյուջեից միջոցները հատկացվում են այն կուսակցությանը (կուսակցական դաշինքին), որի ընտրական ցուցակը ԱԺ վերջին ընտրություններին ստացել է քվեարկությանը մասնակցած բոլոր կուսակցությունների ընտրական ցուցակների համար տրված ձայների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի առնվազն 3 տոկոսը։

Համապատասխանաբար, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կստանա 18,2 մլն դրամ, «Բարգավաճ Հայաստանը»` 12,5 մլն, Հայ ազգային կոնգրեսը` 2,9 մլն, «Ժառանգությունը»` 2,4 մլն, ՀՅԴ–ն` 2,3 մլն, «Օրինաց երկիրը»` 2,3 մլն դրամ ($1-405,87 դրամ)։--0—