Рейтинг@Mail.ru
USD
385.32
EUR
455.06
RUB
4.9092
GEL
141.61
2025 թ. հուլիսի 2, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+25

ՀՀ նախագահը ԱՄԷ նորանշանակ դեսպանի հետ քննարկել է համագործակցության զարգացման հնարավորությունները

24.05.2013, 16:41
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սեյֆ Մուհամմադ ալ Զաաբի (նստավայրը՝ Թեհրան) հետ քննարկել է երկկողմ հարաբերություններն ու տարբեր ոլորտներում համագործակցությունը զարգացնելու և խորացնելու հնարավորությունները, հաղորդում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։
ՀՀ նախագահը ԱՄԷ նորանշանակ դեսպանի հետ քննարկել է համագործակցության զարգացման հնարավորությունները
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սեյֆ Մուհամմադ ալ Զաաբի (նստավայրը՝ Թեհրան) հետ քննարկել է երկկողմ հարաբերություններն ու տարբեր ոլորտներում համագործակցությունը զարգացնելու և խորացնելու հնարավորությունները, հաղորդում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

Հավատարմագրերը հանձնելուց հետո կայացած զրույցի ընթացքում նախագահը շնորհավորել է դիվանագետին և նրան հաջողություններ մաղթել։
Զրուցակիցները երկուստեք ընդգծել են, որ պատմականորեն ձևավորված հայ և արաբ ժողովուրդների բարեկամությունը, երկու երկրների ղեկավարների միջև ջերմ հարաբերությունները ամուր հիմք են ստեղծել քաղաքական ակտիվ երկխոսության համար:

Հանրապետության Նախագահը և ԱՄԷ դեսպանը կարևորել են առաջիկայում հայ-էմիրաթական միջկառավարական հանձնաժողովի նիստի անցկացումն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկումը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև դիվանագիտական շփումների ակտիվացման կարևորությանը: –0–