Рейтинг@Mail.ru
USD
385.06
EUR
436.58
RUB
4.8024
GEL
140.61
2025 թ. մայիսի 22, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+11

ՀՀ նախագահը և ԵԺԿ ղեկավարը գոհ են միջկուսակցական համագործակցության մակարդակից

30.11.2012, 20:04
ՀՀ նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենսի հետ քննարկել է համագործակցության հարցերը, հաղորդում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:
ՀՀ նախագահը և ԵԺԿ ղեկավարը գոհ են միջկուսակցական համագործակցության մակարդակից
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենսի հետ քննարկել է համագործակցության հարցերը, հաղորդում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:

ԵԺԿ նախագահը Երևան է ժամանել ԵԺԿ Արևելյան գործընկերության առաջնորդների գագաթնաժողովին մասնակցելու նպատակով:

Հանդիպմանը զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են ընդգծել, որ թեև Հայաստանի հանրապետական կուսակցությունը ԵԺԿ համեմատաբար նոր անդամներից է, այդուհանդերձ, անդամակցությունից հետո անցած մեկ տարվա ընթացքում ԵԺԿ շրջանակներում ակտիվ և արդյունավետ համագործակցություն է ծավալել և այսօր արդեն ԵԺԿ Արևելյան գործընկերության առաջնորդների գագաթնաժողովը հյուրընկալում է Երևանում:

Նախագահ Սերժ Սարգսյանը և ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարտենսը նման հանդիպումները լավ առիթ են համարել եվրոպական ինտեգրման ուղղությամբ Հայաստանի առաջընթացը քննարկելու, միջկուսակցական կապերի ամրապնդման շուրջ մտքեր փոխանակելու համար:

Եվրոպական ժողովրդական կուսակցությանը ՀՀԿ-ի և հայաստանյան ևս երկու՝ «Օրինաց երկիր» և «Ժառանգություն» կուսակցությունների անդամակցությունից բացի, Վիլֆրիդ Մարտենսը անցած մեկ տարում տեղի ունեցած նշանակալի իրադարձություններից է համարել նաև Հայաստանում ազատ և կոռեկտ խորհրդարանական ընտրությունների կազմակերպումն ու անցկացումը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև ՀՀ առաջիկա նախագահական ընտրություններին, Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցության զարգացմանն առնչվող հարցերի:-0-