ՀՀ նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ է հայտարարել
11.03.2013,
10:52
Փետրվարի 18–ին կայացած նախագահական ընտրություններին երկրորդ տեղը զբաղեցրած և քվեարկության արդյունքները չճանաչած ՀՀ նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կիրակի հացադուլ է հայտարարել, հաղորդում է «Նովոստի–Արմենիան»։

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի. /ԱՌԿԱ/. Փետրվարի 18–ին կայացած նախագահական ընտրություններին երկրորդ տեղը զբաղեցրած և քվեարկության արդյունքները չճանաչած ՀՀ նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կիրակի հացադուլ է հայտարարել, հաղորդում է «Նովոստի–Արմենիան»։
Երևանի Ազատության Հրապարակում տեղի ունեցած իր համակիրների հանրահավաքի ժամանակ Հովհաննիսյանը հայտնեց, որ ինքը ոչինչ չի ուտի, և այդ ակցիան ուղղված է «ընդդեմ կեղծիքի, ստի և վախի» ։
Հացադուլի կոնկրետ ժամկետներ «Ժառանգության« առաջնորդը չնշեց` ընդգծելով, որ Սերժ Սարգսյանը «միայն իր դիակի վրայով» ապրիլի 9–ին կայանալիք երդման արարողությաբ ժամանակ երդում կտա։
«Եթե Սարգսյանը Սահմանադրության և Աստվածաշնչի վրա սուտ երդում տա, եթե Վեհափառ Հայրապետը պղծի` օրհնելով թեկնածուին, ծաղրելով ժողովրդին, ապա դա նրանք կանեն միայն իմ դիակի վրայով»,– ասաց Հովհաննիսյանը։
Նա նշեց նաև, որ Ազատության Հրապարակում նախատեսվում է «ազգային համաձայնության ռեժիմ» ձևավորել, իսկ եթե Սահմանադրական դատարանը մերժի նախագահական ընտրությունների վերաբերյալ բողոքը, ապա դրանով կմերժի նաև սեփական դատական համակարգը։
2011թ.–ի մարտին Հովհաննիսյանն արդեն անցկացրել է 15–օրյա հացադուլ` «Հացադուլ հանուն ազատության» կարգախոսով։ Այն ժամանակ նա առաջադրել էր 15 կետից բաղկացած «ակնկալիքների ցուցակ»։
ՀՀ ԿԸՀ վերջնական տվյալների համաձայն, փետրվարի 18–ին կայացած նախագահական ընտրություններում, բոլոր 1988 տեղամասերի ձայների հաշվարկի արդյունքում, հաղթել է գործող նախագահ Սերժ Սարգսյանը` հավաքելով ընտրողների ձայների 58,64 տոկոսը։Երկրորդ տեղը` 36,74% –ով, զբաղեցրել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։
Հովհաննիսյանը փետրվարի 20-ից բողոքի ցույցեր է կազմակերպում Հայաստանի մայրաքաղաքում և մարզերում` բողոքելով նախագահական ընտրությունների արդյունքների դեմ։ --0—