Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 23, ուրբաթ
եղանակը
Երևանում
+18

ՀՀ ոստիկանությունը հրապարակել է Երևան քաղաքի ընտրողների ցուցակը. ընտրողների վերջնական թիվը 816475 է

03.05.2013, 14:47
ՀՀ ընտրական օրենսգրքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն ՀՀ ոստիկանությունը համացանցում տեղադրել է Երևան քաղաքի ընտրողների ցուցակը (www.police.am կայքի ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿ բաժնում ընտրողների, ինչպես և ընտրատեղամասային կենտրոնների ցուցակները զետեղված են ներբեռնելու հնարավորությամբ):
ՀՀ ոստիկանությունը հրապարակել է Երևան քաղաքի ընտրողների ցուցակը. ընտրողների վերջնական թիվը 816475 է
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ ընտրական օրենսգրքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն ՀՀ ոստիկանությունը համացանցում տեղադրել է Երևան քաղաքի ընտրողների ցուցակը (www.police.am կայքի ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿ բաժնում ընտրողների, ինչպես և ընտրատեղամասային կենտրոնների ցուցակները զետեղված են ներբեռնելու հնարավորությամբ):

Ընտրողների վերջնական թիվը 816475 է, որից շուրջ 3000-ը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող և ընտրելու իրավունք ունեցող անձինք են:

ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք ՀՀ նախագահի ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք չեն ունեցել:

ՀՀ Նախագահի 2013 թվականի փետրվարի 18-ի ընտրությունների ժամանակ Երևան քաղաքի ընտրողների թիվը կազմել է 813502, որից 810.925 ընտրող ընդգրկված են եղել հիմնական ցուցակում, 2577 ընտրող` լրացուցիչ ցուցակներում:
Այսպիսով, Երևան քաղաքի ՀՀ քաղաքացի հանդիսացող ընտրողների թիվը ՀՀ Նախագահի ընտրություններից հետո չի աճել, իսկ 26.03.2013 թ. հրապարակված Երևան քաղաքի ընտրողների թվի համեմատ (817814) ընտրողների վերջնական թիվը նվազել է 1339-ով:

Երևանի ավագանու խորհրդի ընտրությունները կկայանան մայիսի 5–ին։ 65 մարդուց բաղկացած խորհուրդն ընտրում է քաղաքապետին։ Օրենսդրության համաձայն, քաղաքապետի թեկնածությունների առաջադրման իրավունք ունեն այդ կառույցում ընդգրկված խմբակցությունները։

Ընտրություններին մասնակցելու համար գրանցված են «Առաքելություն», «Բարգավաճ Հայաստան», «Հայ ազգային կոնգրես», «Օրինաց Երկիր», Հայաստանի հանրապետական կուսակցության, Դաշնակցության, ինչպես նաև «Բարև, Երևան» կուսակցական դաշինքի ցուցակները։

Երևանի Ավագանու խորհուրդն ընտրում է քաղաքապետին։ Օրենսդրության համաձայն` քաղաքապետի պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքը պատկանու է այն խմբակցություններին, որոնք մտնում են Ավագանու խորհրդի կազմում։ Քաղաքապետը պետք է ընտրվի Խորհրդի անդամների քվեարկությամբ։-0-