ՀՀ ոստիկանությունը կոչ է անում նախագահի թեկնածուներին նախապես տեղեկացնել ընտրողների հետ կազմակերպվող հանդիպումների մասին
22.01.2013,
11:03
ՀՀ ոստիկանությունը կոչ է անում նախագահի թեկնածուների շտաբների անդամներին ու լիազոր ներկայացուցիչներին նախապես տեղեկացնել ընտրողների հետ կազմակերպվող հանդիպումների մասին։

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ ոստիկանությունը կոչ է անում նախագահի թեկնածուների շտաբների անդամներին ու լիազոր ներկայացուցիչներին նախապես տեղեկացնել ընտրողների հետ կազմակերպվող հանդիպումների մասին։
Ինչպես նշված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ, ՀՀ նախագահի ընտրությունների քարոզարշավի ընթացքում հասարակական կարգի պահպանումն ու հասարակական անվտանգությունն ապահովելու նպատակով՝ ՀՀ Նախագահի թեկնածուների շտաբների անդամներին ու լիազոր ներկայացուցիչներին կոչ ենք անում նախընտրական փուլում կազմակերպվելիք ընտրողների հետ հանդիպումների, ինչպես և այլ միջոցառումների օրվա, ժամի և տեղի վերաբերյալ նախապես իրազեկել ոստիկանությունում գործող «Թեժ գիծ»՝ հետևյալ հեռախոսահամարներով՝ 010-54-69-12, 010-54-46-48, 010-52-65-70:
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունվարի 14–ին կայացած արտահերթ նիստի ընթացքում նախագահի ութ թեկնածու է գրանցել։ ՀՀ նախագահի պաշտոնի համար կպայքարեն պետության գործող նախագահ Սերժ Սարգսյանը, ով ընտրությունների գլխավոր ֆավորիտն է, նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանը, ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, խորհրդային շրջանում հայտնի այլախոհ, «Ազգային ինքնորոշման միավորում» կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանը, Ղարաբաղի ԱԳՆ նախկին ղեկավար Արման Մելիքյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանը։ -0-