Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 18, կիրակի
եղանակը
Երևանում
+27

ՀՀ վարչապետը կարևորում է Լատվիայի հետ հարաբերությունների զարգացումը և միջկառավարական հանձնաժողովի ստեղծումը

15.11.2012, 14:40
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կարևորել է Լատվիայի հետ հարաբերությունների զարգացումը և հայտնել, որ Հայաստանը պատրաստ է ջանքեր գործադրել երկկողմ բազմակողմանի համագործակցության խորացման համար, հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը:
ՀՀ վարչապետը կարևորում է Լատվիայի հետ հարաբերությունների զարգացումը և միջկառավարական հանձնաժողովի ստեղծումը
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կարևորել է Լատվիայի հետ հարաբերությունների զարգացումը և հայտնել, որ Հայաստանը պատրաստ է ջանքեր գործադրել երկկողմ բազմակողմանի համագործակցության խորացման համար, հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը:

Երեքշաբթի ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչսի գլխավորած պատվիրակությանը:

Լատվիայի ԱԳ նախարարը նշել է, որ իր երկիրը ևս շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների ընդլայնմամբ՝ տարբեր բնագավառներում:

Անդրադառնալով երկկողմ տնտեսական համագործակցությանը՝ զրուցակիցները կարևորել են հայ-լատվիական առևտրաշրջանառության մակարդակի բարձրացումը: Նշվել է, որ ներկայում ինտենսիվ աշխատանքներ են տարվում հայ-լատվիական միջկառավարական հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ, որը նոր թափ կհաղորդի երկկողմ տնտեսական կապերի հաստատմանն ու զարգացմանը:


Էդգարս Ռինկևիչսը ողջունել է ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստանի կողմից իրականացվող լայնածավալ բարեփոխումները և վստահություն հայտնել, որ մեր երկիրը ծրագրի մասնակից երկրների շրջանում առաջիններից մեկը կլինի, ում հետ կստորագրվի վիզայի դյուրացման համաձայնագիրը:

Վարչապետ Սարգսյանը տեղեկացրել է, որ ակտիվ աշխատանքներ են տարվում նաև Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի շրջանակներում և այժմ ավարտվել են վեց փուլերից բաղկացած բանակցությունների երկու փուլերը:

Հայաստանի և Լիտվայի միջև առևտրաշրջանառության ծավալը 2011թ.-ին կազմել է 3,6 մլն դոլար, միաժամանակ ներմուծմանը բաժին է հասել 1099.5 հազար դոլար, իսկ արտահանմանը՝ 2500.5  հազար դոլար: -0-