Рейтинг@Mail.ru
USD
391.74
EUR
426.88
RUB
4.5721
GEL
141.28
եղանակը
Երևանում
+21

ՀՀ վարչապետը Դավոսում հանդիպել է Իլհամ Ալիևի հետ

22.01.2019, 22:29
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Դավոսում: Այս մասին հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը:
ՀՀ վարչապետը Դավոսում հանդիպել է Իլհամ Ալիևի հետ

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Դավոսում: Այս մասին հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը:

«Մտքեր փոխանակեցինք բանակցային գործընթացի ընթացիկ իրավիճակի եւ հետագա քննարկումների մասին»,- գրել է վարչապետը Facebook-ի իր էջում:

Նրա խոսքով, հանդիպումը տևել է մոտ մեկուկես ժամ:

Ավելի վաղ մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով այն հարցին, թե երբ կկայանա նրա զրույցն Ադրբեջանի նախագահի հետ` Փաշինյանը հայտարարել էր. «շատ շուտով»։

Իլհամ Ալիևն իր հերթին Դավոսում մեկնարկած Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարության միջև լիաֆորմատ բանակցություններ դեռ չեն եղել, սակայն արդեն տեղի են ունեցել մի քանի «օգտակար զրույցներ»։ Նրա խոսքով, ԱՊՀ գագաթնաժողովների շրջանակում կայացած այդ հանդիպումներն օգտակար էին կողմերի դիրքորոշումները սահմանելու և Ղարաբաղի հարցով բանակցություններն ակտիվացնելու համար։ Ալիևն ընդգծել է, որ երբեք չի խուսափել հայկական կողմի հետ կապերից այդ հարցի շուրջ։ -0-