Рейтинг@Mail.ru
USD
368.63
EUR
431.78
RUB
5.0126
GEL
137.44
2026 թ. մայիսի 14, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+9

ՀՀ վարչապետը կմասնակցի Ղարաբաղում նախատեսված տոնական միջոցառումներին

07.05.2015, 12:24
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կգլխավորի կառավարության պատվիրակությունը, որը կմասնակցի մայիսի 9–ին ԼՂՀ–ում նախատեսված տոնական միջոցառումներին։
ՀՀ վարչապետը կմասնակցի Ղարաբաղում նախատեսված տոնական միջոցառումներին
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կգլխավորի կառավարության պատվիրակությունը, որը կմասնակցի մայիսի 9–ին ԼՂՀ–ում նախատեսված տոնական միջոցառումներին։

Այս մասին Աբրահամյանը հայտնեց հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ։

Մայիսի 9–ին Ղարաբաղում եռատոն է` Հայրենական պատերազմում տարած հաղթանակի օրը, Ղարաբաղի պաշտպանության բանակի ստեղծման և Շուշիի ազատագրման օրը։

Վարչապետի խոսքով` պատվիրակությունը Ղարաբաղ կմեկնի հինգշաբթի և Հայաստան կվերադառնա մայիսի 9–ին։

Հայաստանում տոնական միջոցառումները կհամակարգի ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը։ –0–