Рейтинг@Mail.ru
USD
377.23
EUR
437.55
RUB
4.6646
GEL
140.01
2026 թ. ապրիլի 2, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+17

ՀՀ նախկին վարչապետի որդին հրաժարական կտա

31.01.2017, 11:59
Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, առաջիկա օրերին հրաժարական կտա Արտաշատի քաղաքապետի պաշտոնից, գրում է «Ժամանակ» թերթը։
ՀՀ նախկին վարչապետի որդին հրաժարական կտա

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, առաջիկա օրերին հրաժարական կտա Արտաշատի քաղաքապետի պաշտոնից, գրում է «Ժամանակ» թերթը։

Թերթը գրում է, որ Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ից դուրս գալուց հետո նրա ազգականներն ու բարեկամները լքում են իրենց պաշտոնները։

Նախօրեին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն է հրաժարականի դիմում գրել, իսկ ավելի վաղ Հովիկ Աբրահամյանի փեսան էր ազատվել Զվարթնոցի մաքսատան ղեկավարի պաշտոնից։

«Չի բացառվում, որ հրաժարականի որոշումներ կայացնեն մարզի Նորաշեն, Մխչյան, Արևշատ և Դիտակ համայնքների ղեկավարները, ովքեր Հովիկ Աբրահամյանի հայտարարությունից հետո հրավիրվել են ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչություն»,– ասվում է հրապարակման մեջ։

Պարբերականում նշվում է, որ Արգամ Աբրահամյանը, քաղաքապետի պաշտոնից հեռանալով, չի զրկվելու դիրքից։ -0-