Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 14, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+29

ՀՀ նախագահը հանդիպում կունենա ՌԴ նախագահի հետ

07.05.2014, 17:49
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն, հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից:
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն, հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից:

Հանրապետության նախագահն այցի շրջանակներում մայիսի 8-ին հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նույն օրը ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնում Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղրղըզստանի և Տաջիկստանի հանրապետությունների նախագահների հետ կդիտի ՌԴ Զինված ուժերի կառավարման վարժանքները:

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, Մոսկվայում Հանրապետության նախագահը կմասնակցի նաև Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղըզստանի և Տաջիկստանի նախագահների հետ ոչ պաշտոնական ձևաչափով հանդիպմանը:-0-