Рейтинг@Mail.ru
USD
385.32
EUR
455.06
RUB
4.9092
GEL
141.61
2025 թ. հուլիսի 2, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+19

ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքիայի նախագահին

13.08.2014, 17:15
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Թուրքիայի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքիայի նախագահին
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Թուրքիայի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, Սերժ Սարգսյանը Էրդողաին մաղթել է քաջառողջություն, իսկ Թուրքիայի ժողովրդին` բարեկեցություն և առաջընթաց:

«Ստանձնելով Թուրքիայի Հանրապետության Նախագահի պաշտոնը` Դուք անկասկած ունեք հնարավորություն Ձեր եռանդը ներդնելու մեր կողմից ձեռք բերված երկկողմ պայմանավորվածություններն առանց նախապայմանների կյանքի կոչելու գործում: Ընդունեք խնդրեմ, պարոն Նախագահ, խորին հարգանքներիս հավաստիքը»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:-0-