Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 13, կիրակի
եղանակը
Երևանում
+33

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին

13.04.2016, 15:28
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը չորեքշաբթի ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ  դեսպան Ռիչարդ Միլսին

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը չորեքշաբթի ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության, հանդիպման ընթացքում քննարկվել են վերջին օրերին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ հարձակողական գործողություններին և շփման գծում ներկայումս տիրող իրավիճակին առնչվող հարցեր:

ՀՀ պաշտպանության նախարարը ԱՄՆ դեսպանին է ներկայացրել ադրբեջանական կողմի բացահայտ ագրեսիայի հիմնական առաձնահատկությունները, այդ թվում՝ հայկական կողմի զինծառայողների և քաղաքացիական անձանց դեմ ադրբեջանական զինուժի գործած ռազմական հանցագործությունները։

Ներկայացնելով Միլսին հակառակորդի կողմից զինված հակամարտության իրավունքի այլ դրույթների կոպիտ ոտնահարումները` Օհանյանն ընդգծել է, որ ձեռնամուխ է լինելու այդ հանցագործություններին միջազգայնորեն ընդունված իրավական գնահատական տալուն:

«Եվս մեկ անգամ կարևորվել է միջնորդական ակտիվ ջանքերի և հրադադարը գրավոր պայմանավորվածությամբ ամրապնդելու, վստահության ամրապնդման մեխանիզմների ստեղծման հրամայականը` որպես հակամարտության շուրջ ձևավորված զինված դիմակայության թուլացման նախապայման»,– ասվում է հաղորդման մեջ։ -0-