Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
+15

ՀՐԱՏԱՊ. ՀՀԿ խմբակցությունը կսատարի պատգամավորների 1/3–ի առաջադրած թեկնածուին

02.05.2018, 19:27
Հայաստանի հանրապետական կուսակցության խմբակցությունը Հայաստանի խորհրդարանում կայանալիք վարչապետի ընտրություններում կսատարի պատգամավորների 1/3–ի առաջադրած թեկնածուին, հայտնեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։
ՀՐԱՏԱՊ. ՀՀԿ խմբակցությունը կսատարի պատգամավորների 1/3–ի առաջադրած թեկնածուին

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի հանրապետական կուսակցության խմբակցությունը Հայաստանի խորհրդարանում կայանալիք վարչապետի ընտրություններում կսատարի պատգամավորների 1/3–ի առաջադրած թեկնածուին, հայտնեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

«Հայաստանը կունենա սահմանադրական ճանապարհով ընտրված վարչապետ։ ՀՀԿ–ն չի առաջադրի թեկնածություն։ ՀՀԿ–ն կսատարի պատգամավորների 1/3–ի կողմից առաջադրված թեկնածուին»,– ասաց նա լրագրողներին խմբակցության նիստից հետո։

Նա նշեց, որ խմբակցությունը կսատարի ցանկացած թեկնածուի, ում կառաջադրի պատգամավորների 1/3–ը։
Հայաստանը երեքշաբթի հատուկ նիստում չընտրեց հայկական ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում։ Փաշինյանի թեկնածությանը կողմ քվեարկեց 45 պատգամավոր անհրաժեշտ 53 ձայների դեպքում։ -0-