Рейтинг@Mail.ru
USD
384.92
EUR
432.84
RUB
4.765
GEL
140.53
2025 թ. մայիսի 20, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+19

ՀՀԿ պատգամավորն ընդդիմության միասնական թեկնածու չի տեսնում առաջիկա ընտրություններում

11.10.2012, 15:02
Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը հինգշաբթի լրագրողներին հայտնեց, որ 2013 թվականի նախագահական ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածու չի տեսնում, հայտնում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։
ՀՀԿ պատգամավորն ընդդիմության միասնական թեկնածու չի տեսնում առաջիկա ընտրություններում
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը հինգշաբթի լրագրողներին հայտնեց, որ 2013 թվականի նախագահական ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածու չի տեսնում, հայտնում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։

«Իհարկե, ոչինչ բացառել չի կարելի է, բայց չեմ կարծում, որ ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածու կտեսնենք»,– ասաց Մինասյանը։

Պատասխանելով այն հարցին, թե, արդյո՞ք, նա կարծում է, որ ընդդիմության միասնական թեկնածու կարող է դառնալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամը, պատգամավորն ընդգծեց, որ «Բարգավաճ Հայաստանը», նախևառաջ, պետք է ինքը կողմնորոշվի` ընդդիմություն է, թե` ոչ»։

Չբացառելով այն հավանականությունը, որ Հայաստանի առաջին և երկրորդ նախագահները կարող են նախագահական ընտրություններում իրենց թեկնածություններն առաջադրել, պատգամավորը, այնուամենայնիվ, դա քիչ հավանական համարեց։

«Կարծում եմ` ամեն ինչ կորոշվի արդեն նոյեմբերի կեսին։ Իմ կարծիքով, այդ ժամանակ Հայաստանի քաղաքական դաշտը կկատարի իր ընտրությունը և որոշում ընդունի։ Այնուամենայնիվ, ինչ էլ որ որոշվի, ես վստահ եմ` կհաղթի մեր թեկնածուն (Հայաստանի գործող նախագահ Սերժ Սարգսյանը )», - ասաց նա։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կոալիցիայի կազմում է եղել 2007 թվականից, սակայն 2012 թվականի մայիսի 24–ին` խորհրդարանական ընտրություններից հետո, կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ կուսակցությունը չունի սահմանադրական հնարավորություն կառավարություն ձևավորելու և իր ծրագրերն իրագործելու հյամար, և, ելնելով դրանից, ԲՀԿ–ն աննպատակահարմար է համարում մասնակցել կոալիցիոն կառավարության ձևավորմանը։ -0