Рейтинг@Mail.ru
USD
365.25
EUR
422.81
RUB
4.3052
GEL
139.81
2026 թ. օգոստոսի 19, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+16

Հովհաննիսյանի կողմնակիցները «Բարև» հիմնադրամ են ստեղծում` նրա պայքարը ֆինանսավորելու համար

15.03.2013, 19:17
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցները մտադիր են «Բարև» ժողովրդավարության զարգացման հիմնադրամ ստեղծել` նրա պայքարը ֆինանսավորելու համար;
Հովհաննիսյանի կողմնակիցները «Բարև» հիմնադրամ են ստեղծում` նրա պայքարը ֆինանսավորելու համար
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի. /ԱՌԿԱ/. «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցները մտադիր են «Բարև» ժողովրդավարության զարգացման հիմնադրամ ստեղծել` նրա պայքարը ֆինանսավորելու համար;

«Ես կարծում եմ, որ սա հզոր ալիք է, շարժում, որը թույլ կտա միջոցներ ապահովել պայքարը շարունակելու համար»,– Ազատության Հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը։

Բախշյանն ավելացրեց, որ շուտով կհրապարակվի հաշվեհամարը, որին ցանկացող քաղաքացիները կարող են միջոցներ փոխանցել։

Փետրվարի 25–ին հրապարակված ԿԸՀ վերջնական պաշտոնական տվյալների համաձայն, գործող նախագահ Սերժ Սարգսյանը հաղթել է ընտրությունների առաջին փուլում` հավաքելով ընտրողների ձայների 58,64%–ը։ Հովհաննիսյանը հավաքել է ձայների 36,74%։ Հովհաննիսյանը փետրվարի 20-ից բողոքի ցույցեր է կազմակերպում Հայաստանի մայրաքաղաքում և մարզերում` բողոքելով նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, իսկ մարտի 10-ից անժամկետ հացադուլ է անցկացնում։ --0—