Հովհաննիսյանի կողմնակիցները, ովքեր փորձում էին մոտենալ նախագահի նստավայրին, վերադառնում են Ազատության Հրապարակ
09.04.2013,
16:06
Փետրվարի 18–ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները չճանաչած «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցները վերադառնում են Ազատության Հրապարակ։

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի. /ԱՌԿԱ/. Փետրվարի 18–ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները չճանաչած «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցները վերադառնում են Ազատության Հրապարակ։
Երթի մասնակիցներին չհաջողվեց շարժվել Բաղրամյան պողոտայով, որտեղ տեղակայված է ՀՀ նախագահի նստավայրը։ Ոստիկանությունը փակել է նրանց ճանապարհը։ Բանակցություններից հետո Հովհաննիսյանը որոշեց վերադառնալ Ազատության Հրապարակ։
Երեքշաբթի Երևանում տեղի ունեցավ ՀՀ վերընտրված նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը։ Նույն օրը Հովհաննիսյանը Ազատության Հրապարակում իր կողմնակիցների հետ երդվեց շարունակել պայքարը։
ՀՀ ԿԸՀ վերջնական տվյալների համաձայն, փետրվարի 18–ին կայացած նախագահական ընտրություններում, բոլոր 1988 տեղամասերի ձայների հաշվարկի արդյունքում, հաղթել է գործող նախագահ Սերժ Սարգսյանը` հավաքելով ընտրողների ձայների 58,64 տոկոսը։Երկրորդ տեղը` 36,74% –ով, զբաղեցրել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։
Սակայն Հովհաննիսյանը չի ընդունում քվեարկության արդյունքները, նա բողոքարկել է դրանք Սահմանադրական դատարանում և երեքշաբթի Ազատության հրապարակում «այլընտրանքային» երդմնակալություն է անցկացրել։ -0-