Рейтинг@Mail.ru
USD
367.97
EUR
426.7
RUB
5.1616
GEL
137.7
2026 թ. մայիսի 25, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+21

Հրայր Թովմասյանը ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի նախագահ է ընտրվել

24.09.2012, 19:40
ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին գերատեսչության մամուլի ծառայությունից։
Հրայր Թովմասյանը ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի նախագահ է ընտրվել
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին գերատեսչության մամուլի ծառայությունից։

Նախագահությունը Թովմասյանին է անցել սեպտեմբերի 19-22-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում տեղի ունեցած ԱՊՀ անդամ պետությունների արդարադատության նախարարների խորհրդի հերթական 7-րդ նստաշրջանի աշխատանքների ավարտին։

Հանդիպման ընթացքում նաև որոշվել է 2013թ-ին 8-րդ հերթական նիստն անցկացնել Հայաստանի Հանրապետությունում։

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների արդարադատության նախարարների խորհուրդը ստեղծվել է 2005թ.–ին ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի որոշմամբ։

Որոշումը ստորագրել է հինգ պետություն` Հայաստանը, Բելառուսը, Ղրղըզստանը, Ռուսաստանի Դաշնությունը և Տաջիկստանը։ –0–