Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-2

ՀՌՕ–ի ռազմական օդաչուները զորավարժություններ են անցկացնում Հայաստանում

02.04.2015, 12:11
Հայաստանում, Հարավային ռազմական օկրուգի «Էրեբունի» ռուսական ավիացիոն ռազմակայանում չորրորդ սերնդի ՄիԳ-29 կործանիչների օդաչուները մարտավարական զորավարժություններ են անցկացնում, հայտնում է ՀՌՕ մամուլի ծառայությունը։
ՀՌՕ–ի ռազմական օդաչուները զորավարժություններ են անցկացնում Հայաստանում
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանում, Հարավային ռազմական օկրուգի «Էրեբունի» ռուսական ավիացիոն ռազմակայանում չորրորդ սերնդի ՄիԳ-29 կործանիչների օդաչուները մարտավարական զորավարժություններ են անցկացնում, հայտնում է ՀՌՕ մամուլի ծառայությունը։

Զորավարժություններին մասնակցում են ավելի քան 100 զինծառայողներ և ավելի քան 30 միավոր ռազմատեխնիկա։

Երեք օր շարունակ ՄիԳ-29 կործանիչները կմշակեն օդային տարածքից զորքերին պաշտպանելու, ինչպես նաև օդային թիրախների ոչնչացնելու և պարտության մատնելու հարցերը։

Զորավարժությունների առաջին անգամ կմասնակցեն երիտասարդ օդաչուները` ռազմական բուհերի 2014 թվականի շրջանավարտները։

Հարավային ռազմական օկրուգի Էրեբունի ավիաբազայի օդաչուներն ամեն շաբաթ առնվազն չորս գիշերային ու ցերեկային թռիչքներ են իրականացնում, որոնց ընթացքում հատուկ խնդիրներ են կատարում` ըստ նշանակության։

«Համատեղ զորավարժությունները մոտոհրաձգային ստորաբաժանումների և կործանիչ ավիացիայի ուժերի փոխգործակցությունը մշակելու կարևոր բաղկացուցիչն է»,– ասել է ավիաբազայի հրամանատար գնդապետ Ալեքսանդր Պետրովը։

Զորավարժություններն ավարտելուց հետո ՄիԳ-29–ի օդաչուները ԱՊՀ երկրների ՀՕՊ միասնական համակարգի շրջանակում Հայաստանի Հանրապետության օդային տարածքի պահպանման հասանելիություն կստանան։-0-